Декабрь 28, 2008
1.Ապրե՜լ, ապրե՜լ
2.Մի պահ զղջում եմ
3.Հայաստան
4.Վարք մեծաց
5.Լեռնային գիշեր
6.Մոր ձեռքերը
7.Անկեղծ ասած
1.ԱՊՐԵ՜Լ, ԱՊՐԵ՜Լ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես, քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛, համբերատար քեզ հետ խոսի՜, հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ ուրիշի խինդով խնդաս, Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար, Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար, Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց, Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ, Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան, Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, Որ նրանց հետ մթնես — ամպես, Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, Կյանքդ խառնել նրանց կյանքին, Տառապանքդ՝ տառապանքին, Ջանքդ՝ ջանքին, Ցանքդ՝ ցանքին, Եվ ենթարկվել նրանց կամքին, Նրանց կամքն էլ քեզ ենթարկել, -
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել..
6.Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...
4444 67
926,356 просмотров
http://www.frunzik.com
Facebook: https://www.facebook.com/pages/frunzikcom/338479599561610
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…
Դու, որ սխալվել, սակայն չես ստել, Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, Այլ մագլցել ես կատարից-կատար, Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, Որ անօրինակ քո դարը տեսնես, Բոլոր կերպերով դու նրան զգաս, Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ, Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես, Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի, Դու, որ հարազատ ծնունդն ես դարի, Քայլում ես անդուլ, առաջ ընթանում, Քայլում ես այպես ծանր ու վիթխարի, Ասես աշխարհն ես շալակած տանում…
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…
Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում, Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում, Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին, Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն, Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Հարազատ մորից ու որդուց ավել, Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Նա պատմության մեջ իր դարն է սիրում…
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Գաղափարական իր հորն է սիրում…
Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում, Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր, Փորձում է թռչել նա առանց թևեր, Անվերջ սողալով առաջ է գնում, Գնում է այսպես… և տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…
1 1
Paruyr Sevak Vordus Պարույր Սևակ ՈՐԴՈՒՍ
1429 38
Պարույր Սևակ — Անլռելի զանգակատուն.
կարդում է Արթուր ՈՒթմազյանը.
(կրճատումներով)
Paruyr Sevak — Anlreli zangakatun
1039 21
Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու — մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ, որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես, -
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու ու կրէի.
Քանզի նշանը հանման — գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում...
Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...
1617 26
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Իբրև սկիզբ
կարդում է՝ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
133 4
Двадцатый век, пятнадцатый год, Пережил геноцид Армянский народ.
турецкую меч мы не простим, Мы помним, скорбим и отомстим!
1 1