Август 21, 2012
Հովհաննես Թումանյան — Թմկաբերդի առումը
246 11
46,541 просмотров
Հովհաննես Թումանյան. ՔԱՌՅԱԿՆԵՐ.
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Տեսանյութում Մարտիրոս Սարյանի բնանկարներն են:
Silva Yuzbashyan
495 20
Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմն ընթերցում է ՀՀ Վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Հնչյունային մոնտաժը՝ Արշակ Ադամյանի: Պատրաստվել է Ռադիո Մարիամում http://radiomariam.am/ :
Avetiq Isahakyan's poem "Abu Lala Mahari" reading Tigran Gaboyan. Audioediting by Arshak Adamian.
553 15
Ասք Ռոստամի մասին
թարգմանությունը Վարոս Հովակիմյանի
Ռոստամ — Բիմբոլատ Վատաև (Սոս Սարգսյան)
Թուլադ — Մահմուջան Վահիդով (Էդգար Էլբակյան)
11 2
1.Ապրե՜լ, ապրե՜լ
2.Մի պահ զղջում եմ
3.Հայաստան
4.Վարք մեծաց
5.Լեռնային գիշեր
6.Մոր ձեռքերը
7.Անկեղծ ասած
1.ԱՊՐԵ՜Լ, ԱՊՐԵ՜Լ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես, քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛, համբերատար քեզ հետ խոսի՜, հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ ուրիշի խինդով խնդաս, Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար, Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար, Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց, Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ, Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան, Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, Որ նրանց հետ մթնես — ամպես, Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, Կյանքդ խառնել նրանց կյանքին, Տառապանքդ՝ տառապանքին, Ջանքդ՝ ջանքին, Ցանքդ՝ ցանքին, Եվ ենթարկվել նրանց կամքին, Նրանց կամքն էլ քեզ ենթարկել, -
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել..
6.Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...
4527 73
ըստ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության:
Չքնաղ արքայադուստրն իր ձեռքը խնդրող ասպետներից պահանջում է μերել անշեջ հուրը: Սակայն մեկնածներից ոչ ոք չի վերադառնում, իսկ գեղեցկուհին այնքան է արտասվում, որ արցունքն երից գոյացած լիճը ծածկում է ապարանքն ու կոչվում Փարվանա:
"Հայֆիլմ" կինոստուդիա 1971թ
Սց. հեղ. Ա. Հայրապետյան, Վ. Պոդպոմոգով, ռեժ./նկ. Վ. Պոդպոմոգով, օպեր. Ա. Քյուրդիան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, մոնտ. Ս. Վաթինյան, տն. Լ. Մովսիսյան:
62 2
162 5
Inspirational and life explaining poem by Paruyr Sevak that everyone needs to hear.
741 14
Hovhannes Tumanyan — Maron — kardum e Arsen Ghazaryan@. poem
Արսեն Ղազարյան
174 4